1418 դիտում
16:59 10-01-2017
Մայրաքաղաքի նախադպրոցական ուսհաստատություններ մատակարարվող սննդի որակի նկատմամբ ամենօրյա խստացված հսկողություն կիրականացվի
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ արդեն կայացել են մատակարարների ընտրության մրցույթներն ու հաղթողները հայտնի են:
Աշխատակազմի վերահսկողության և կրթության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շարունակել սննդի մատակարարման ամենօրյա հսկողությունը:
«Խստորեն վերահսկեք բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը: Որևէ մատակարար իրավունք չունի անորակ կամ ժամկետանց սնունդ բերի մանկապարտեզ, տնօրենի դժգոհության դեպքում էլ փորձի հավաստիացնել, թե թերացումը կշտկի հաջորդ անգամ՝ մեկ շաբաթից: Իսկ այդ մեկ շաբաթը ինչո՞վ են սնվելու մեր երեխաները:
Նույնիսկ մեկ վայրկյան չպետք է հանդուրժել նման մատակարարին, էլ ուր մնաց` մեկ շաբաթ: Նման մատակարարներից պետք է անմիջապես ազատվել: Խստորեն հետևեք գործընթացին և անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տվյալ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
16:27 03-02-2014
Մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը շարունակվելու է. Տարոն Մարգարյան
1641 դիտում
20:45 25-07-2016
Կշարունակվի խիստ վերահսկողությունը մանկապարտեզներ մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ
Այս բաժնից
595 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
469 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
472 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել