211652_close_icon
views-count51009 դիտում article-date 20:55 10-07-2023

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանը «տեղում դոփում է», «Վեոլիա ջուրն» էլ խոստանում է մյուս տարի հարցը լուծել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` 11 դպրոցի բակում, գարշահոտ է ու հակահամաճարակային վիճակ: Բնակիչների խոսքով` արդեն երեք տարի կեղտաջրի մեջ են ապրում: Նույն այդ խայտառակ վիճակը նաև ավտոտնակների ներսում է: Կոյաղաջուրը հոսում է փողոցով: Երեխաները մտնում են դրա մեջ: Վիրուսների ու ինֆեկցիոն հիվանդությունների բույն է: «Վեոլիա ջուր» ընկերությունում խնդրի մասին գիտեն: Շաբաթը մեկ գալիս են, փորձում են խցանումը բացել, բայց նրանց գնալուց հետո ընդամենը մի քանի օր անց կրկին նույն վիճակն է լինում: 

Բնակիչների խոսքով` խցանումը վերացնելով այստեղ խնդիրը չի լուծվի: Դա ցույց է տալիս նաև ջրամատակարար ընկերության աշխատողների հաճախակի այցերը: Պետք է խողովակը փոխվի: Նրանք կարծում են, որ տասնամյակների ընթացքում այն քայքայվել է, կոտրատվել: Բացի այդ, երբ խորհրդային տարիներին խողովակն անց է կացվել, այս տարածքում անհամեմետ ավելի քիչ շենք է եղել, հիմա դրանք կրկնապատկվել են: Նախկին բարակ խողովակը, որը տասնամյակների ընթացքում նաև լցվել է, այս շենքերի համար հիմա շատ փոքր է: 

Ի դեպ, «Վեոլիա ջուր» ընկերության աշխատողները նորից են եղել տարածքում, բացել խցանումը: Ջրամատակարար ընկերությունը հայտնեց, որ կոյուղին անցնում է ավտոտնակների տակով: Դիտահորերը մնացել են ավտոտնակների ներսում` մասնավոր տարածքում: Դրա պատճառով է մաքրելիս այստեղ մշտապես խնդիր է առաջնում: Խնդիրը հիմնովին լուծելու համար «Վեոլիա ջուր»  ընկերությունը նախատեսում է այս հատվածում կառուցել նոր` շրջանցող կոյուղի: Ծրագիրը ներառված է 2024 թվականի ծրագրում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր