895 դիտում
14:59 10-07-2023
Ուկրաինայում սկսվել է անօդաչուների արտադրման գործարանի շինարարությունը
Ուկրաինայում սկսվել է թուրքական Baykar ընկերության Bayraktar անօդաչուների արտադրության գործարանի շինարարությունը։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերի նախարար Ալեքսանդր Կամիշինը ազգային հեռուստամարաթոնի եթերում։
«Եթե խոսելու լինենք Bayraktar գործարանի մասին, որի վերաբերյալ արդեն մեկ-երկու տարի խոսակցություններ են ընթանում Ուկրաինայում, ապա արդեն սկսվել են այդ գործարանի կառուցման աշխատանքները։ Գործարանն սկսել է կառուցվել իրականում, ոչ միայն հուշագրերում»,- նշել է նա։
Կամիշինն ավելացրել է, որ խոսքը Ուկրաինայի տարածքում դրանց արտադրության մասին է։ Նա նշել է, որ կարտադրվեն նաեւ այլ սարքավորումներ, որոնց մասին առայժմ չի կարելի խոսել։
«Գործարանի վերաբերյալ բանակցություններ են վարվել, հետո դադարներ են եղել, սկանդալներ։ Այդ գործարանը սկսում է կառուցվել, մենք անցել ենք իրական քայլերի», ամփոփել է նախարարը։

Նմանատիպ նյութեր
7522 դիտում
19:28 19-07-2018
Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը
1273 դիտում
11:29 28-12-2014
Կոտայքում այս տարի ավելացել են կարտոֆիլի արտադրման ծավալները
Այս բաժնից
1174 դիտում
21:47 26-01-2025
Ըստ exit poll-ի` Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթում է Ալեքսանդր Լուկաշենկոն
1090 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
976 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության