211652_close_icon
views-count1342 դիտում article-date 11:18 04-07-2023

Հայաստանի պատվիրակությունը մրցանակներով է վերադարձել Մոլդովայի երգի միջազգային մրցույթից

Radient Ray of music երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակներ Նարեկ Ասատրյանն ու Կարինե Վարդանյանը փայլուն ելույթ են ունեցել և երկու մրցութային օրերի արդյունքում Նարեկ Ասատրյանը,  վաստակելով ժյուրիի բացարձակ առավելագույն միավորները, արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակին, իսկ Կարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակին:

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից հայտնում են, որ մրցույթն անցկացվել է հունիսի 29-ից հուլիսի 3-ը՝ Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում:

Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Մոլդովայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Իսրայելից, Բոսնիա և Հերցեգովինայից:

Նմանատիպ նյութեր