2774 դիտում
14:02 24-11-2016
Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ընկերությունը երկու 1-ին մրցանակներով է վերադարձել մոսկովյան հեղինակավոր մրցույթից
Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների և հետազոտողների ազգայի միավորման (NOPRIZ) 2016 թվականի լավագույն նորարական նախագծերի մասնագիտական մրցույթը, որին ներկայացվել էր 188 հայտ:
Հեղինակավոր այս մրցույթին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը ներկայացրել էր 2015-16թթ. մշակված ուսումնամարզական համալիրի նախագիծը` Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում: Այս աշխատանքը «Բազմաֆունկցիոնալ համալիրի լավագույն նախագիծ» և «Կրթության ոլորտի օբյեկտի լավագույն նախագիծ» անվանակարգերում արժանացել է առաջին մրցանակների:
Մրցանակները և դիպլոմները «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցչին շնորհել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների և հետազոտողների ազգային միավորման նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական ճարտարապետ, «Մոսնախագիծ-2» ինստիտուտի տնօրեն Միխայիլ Պոսոխինը:
Նմանատիպ նյութեր
1702 դիտում
11:18 04-07-2023
Հայաստանի պատվիրակությունը մրցանակներով է վերադարձել Մոլդովայի երգի միջազգային մրցույթից
4867 դիտում
22:40 21-12-2016
Հեղինակավոր մրցույթից հայազգի մեներգիչը վերադարձել է «Գրան պրի» մրցանակով
955 դիտում
11:38 31-07-2023
ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»