Երկու «1-ին մրցանակ» և մեկ «Գրան Պրի»․ հայ երգչուհիները միջազգային մրցույթից վերադարձել են հաղթանակած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 5-9-ը Վիլնյուսում տեղի է ունեցել «Music Talent League-2017» միջազգային մրցույթը, որին 12 երկրներից մասնակցել է 430 երգիչ-երգչուհի։
Մրցույթում Հայաստանը ներկայացրել է 2 երգչուհի, որոնցից յուրաքանչյուրն իր տարիքային խմբում 1-ին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել։
6-9 տարիքային խմբում Հայաստանը ներկայացրել է 9-ամյա Անժելա Ալբերտյանը, ով կատարել է «Ազգ իմ փառապանծ» երգը։
Փոքրիկ երգչուհին իր հայրենասիրական երգով 16 մրցակիցներին պարտության մատնելով՝ պատվով ծածանել է Հայոց դրոշը։
20-ամյա Մերի Ավետիսյանը ևս իր տարիքային խմբում փառահեղ հաղթանակ է տարել. երգչուհին կատարել է տարբեր մրցույթներում հաղթանակ բերող «Listen» երգը։ Նա ոչ միայն 1-ին հորիզոնականն է զբաղեցրել, այլև արժանացել է փառատոնի «Գրան Պրի»-ին։
Միջազագյին ժյուրիի 16 անդամների կազմում է եղել նաև «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը։
Արմանի խոսքով՝ մրցույթը բավականին լուրջ է ընթացել, իսկ ժյուրին գնահատել է անաչառ։
Նշենք, որ հայաստանյան մեր մասնակիցներին միջազգային մրցությում ներկայացրել է WAPA-ն` «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն։
Մրցույթից հետո Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպել է Մերձբալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Հայաստանը ներկայացրած մեր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ։