925 դիտում
10:40 04-07-2023
Եվրոպացիների մեծ մասը Ռուսաստանին համարում է հակառակորդ, Չինաստանին՝ գործընկեր. հարցում․ «Ամերիկայի ձայն»
Եվրոպացիների մեծամասնությունը Ռուսաստանն այլևս համարում է հակառակորդ` Ուկրաինա ներխուժելուց հետո։ Այդ մասին են վկայել Եվրամիության 11 անդամ երկրներում՝ 16 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները: Եվրոպացիներն ավելի դրական կարծիք ունեն Չինաստանի մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի» հարցման արդյունքների համաձայն, եվրոպացիների գրեթե երկու երրորդն այժմ Ռուսաստանը համարում է հակառակորդ՝ Ուկրաինա ներխուժումից հետո: Այդ թիվը կրկնակի գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:
Մարդկանց հարցրել են նաև Մոսկվայի հետ Եվրոպայի ապագա հարաբերությունների մասին․ շուրջ կեսը ցանկություն է հայտնել սահմանափակել հարաբերությունները:
«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդում» եվրոպական հասարակական կարծիքի առաջատար վերլուծաբան Պավել Զերկան ասում է․ «Այնպիսի երկրներում, ինչպիսին Լեհաստանն է, շատ մեծ ցանկություն կա խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե խաղաղություն հաստատվի բանակցությունների ճանապարհով: Բայց կան նաև երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան, Հունգարիան, Ավստրիան, նաև Գերմանիան, ուր պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու բավականին մեծ ցանկություն կա»:
Որոշ եվրոպական ղեկավարներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, կոչ են արել Եվրոպային զարգացնել «ռազմավարական ինքնավարությունը», որպեսզի կարողանան պաշտպանվել ԱՄՆ-ից անկախ։
Հարցման մասնակիցների գրեթե երեք քառորդն այն կարծիիքն է, որ անվտանգության ապահովման հարցում Եվրոպան չի կարող միշտ հույսը դնել ԱՄՆ վրա:
«Այն, իհարկե, կարելի է մեկնաբանել որպես նշան, որ եվրոպացիներն այնքան էլ չեն վստահում ամերիկացիներին, ինչպես նախկինում՝ պատմականորեն: Եվ այս առումով, գուցե, Դոնալդ Թրամփի նախագահությունը վնաս է պատճառել: Բայց կարող է լինել այլ մեկնաբանություն, որ, պարզապես, Ուկրաինայում պատերազմի, Ռուսաստանի ներխուժման պատճառով եվրոպացիներն ավելի շատ են պատրաստ ստանձնել իրենց անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- նշում է Պավել Զերկան։
Հարցումը քննել է նաև Չինաստանի նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը:
«Մարդիկ դեռ հակված են Չինաստանն ընկալել հիմնականում որպես Եվրոպայի գործընկեր, ոչ որպես մրցակից կամ հակառակորդ։ Թեև հարցմանը մասնակից բոլոր երկրներում մեծամասնությունը Չինաստանը ճանաչում է որպես Ռուսաստանի դաշնակից»,- ասում է Զերկան։
Այդուհանդերձ, եվրոպացիների մեծամասնությունը դեմ է իրենց երկրների հիմնական ենթակառուցվածքները չինական ընկերություններին հանձնելուն:
Հարցվածների մոտավորապես 41 տոկոսն ասել է, որ եթե Պեկինը սպառազինություն մատակարարի Ռուսաստանին, Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Չինաստանի դեմ՝ անգամ եթե այդ քայլը վնաս հասցնի իրենց։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
20:56 26-06-2019
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանին միայն պոտենցիալ հակառակորդ է համարում
4050 դիտում
16:05 24-05-2016
Եվրոպացիների մեծ մասը չի հավատում, որ Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը
778 դիտում
14:40 02-06-2024
Զելենսկին մեղադրել է Չինաստանին Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու հարցում Ռուսաստանին օգնելու մեջ
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
496 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN