211652_close_icon

Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին

views-count451 դիտում article-date 12:33 03-12-2025
Լցանավերի վրա հարձակումները, նույնիսկ ոչ թե չեզոք ջրերում, այլ մեկ այլ պետության՝ երրորդ պետության հատուկ տնտեսական գոտում, ծովահենություն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե սա շարունակվի, մենք կդիտարկենք, չեմ ասում, որ կանենք, բայց կդիտարկենք պատասխան միջոցներ այն երկրների նավերի դեմ, որոնք օգնում են Ուկրաինային այս գործողություններում։

Ամենաարմատական ​​տարբերակը կլինի Ուկրաինային ծովից կտրելը։ Այդ դեպքում նրա համար անհնար կլինի ընդհանրապես զբաղվել ծովահենությամբ», - շեշտել է Պուտինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանից Վրաստան արևածաղկի ձեթ տեղափոխող «Midvolga 2» լցանավը Ուկրաինայի կողմից հարձակման է ենթարկվել Թուրքիայի ափից 80 մղոն հեռավորության վրա:

Նմանատիպ նյութեր