211652_close_icon
views-count4053 դիտում article-date 16:05 24-05-2016

Եվրոպացիների մեծ մասը չի հավատում, որ Թուրքիան կանդամակցի Եվրամիությանը

Եվրոպացիներն այնքան էլ հավատ չունեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի հանդեպ, ինչը վկայում են անցկացված հարցման արդյունքները, հաղորդում է Sputnik-ը, որի պատվերով հեղինակավոր ֆրանսիական Ifop և բրիտանական Populus հետազոտական կենտրոնները կատարել են հարցումները: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի քաղաքացիներին առաջարկվել է պատասխանել հարցին, թե իրենց կարծիքով, Թուրքիան կմտնի՞, վերջիվերջո, ԵՄ կազմ: Հարցվածներից գերմանացիների 58 %-ը, ֆրանսիացիներից 55%-ը և բրիտանացիներից 33%-ը գտնում են, որ դա կարող է տեղի ունենալ կամ 10 տարի անց, կամ էլ երբեք: Եվ միայն ֆրանսիացիներից 17%-ը, գերմանացիներից 27%-ը և բրիտանացիներից 38%-ն են վստահ, որ Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին: Հարցումը Մեծ Բրիտանիայում անցկացվել է ապրիլի 15-21-ը: Մասնակցել է 1045 մարդ, ապրիլի 14-18-ը՝ Ֆրանսիայում և Գերմանիայում համապատասխանաբար 1008 և 989 մարդ:

Նմանատիպ նյութեր