211652_close_icon
views-count1312 դիտում article-date 12:16 03-07-2023

Լոնդոնում մեկնարկում է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը

Լոնդոնում մեկնարկում է թենիսի աշխարհի ամենակարևոր մրցաշարերից մեկը՝ Ուիմբլդոնը: «Մեծ սաղավարտ»-ի՝ խոտածածկի վրա անցկացվող միակ մրցաշարն է:

Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է 1877 թվականին: Տղամարդկանց անհատական մրցաշարում ամենատիտղոսակիր մարզիկը Ռոջեր Ֆեդերերն է (8 հաղթանակ), իսկ կանանցում` Մարտինա Նավրատիլովան, իսկ գործող չեմպիոնները Նովակ Ջոկովիչն ու Ելենա Ռիբակինան են:

Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 45 միլիոն ֆունտ:

Մրցաշարը կեզրափակվի հուլիսի 16-ին:

Նմանատիպ նյութեր