1233 դիտում
20:23 02-04-2020
Ուիմբլդոնի մրցաշարը 143 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկվում է ոչ պատերազմի պատճառով
Համաանգլիական թենիսի ակումբը հայտարարեց կորոնավիրուսի պատճառով Ուիմբլդոնի մրցաշարը չեղարկելու մասին, որը պետք է մեկնարկեր հունիսի 29-ին:
Մրցաշարը ամեն տարի անցկացվում է 1877 թվականից սկսած, այս մրցաշարը պետք է լիներ 134-րդը: Նախկինում այն չեղարկվել էր միայն համաշխարհային պատերազմների ժամանակ (1915-1918, 1940-1945):
Այն երկրպագուներին, որոնք արդեն տոմսեր էին գնել, գումարը ետ կվերադարձնեն և կառաջարկեն հաջորդ տարի նույն կորտերի համար տոմսեր գնել:
Ներկա պահին թենիսի բոլոր մրցաշարերը դադարեցված են մինչև հունիսի 7-ը: Ավելի վաղ մինչև աշուն հետաձգվել էր Մեծ Սաղավարտի մեկ այլ մրցաշար. Ֆրանսիայի բաց առաջնությունը, որը նախատեսված էր Փարիզում անցկացնել մայիսի 25-ից հունիսի 7-ը:
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
12:16 03-07-2023
Լոնդոնում մեկնարկում է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը
7224 դիտում
14:02 25-03-2020
Ուղեւորահոսքի կրճատման պատճառով մարտի 27-ից չեղարկվում են Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրանացքները
Այս բաժնից
1123 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1120 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1360 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը