211652_close_icon
views-count40760 դիտում article-date 22:53 02-07-2023

Երևանում ոստիկանները իրականացրել են «Բժիշկ-բժիշկ, չգաս մեր տուն» օպերացիան. հայտնի հիվանդանոցներից մեկի բուժքույրը խոստովանել է, որ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը իր անձնական օգտագործման համար է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Բժիշկ-բժիշկ, չգաս մեր տուն» անվանումը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արցախի պողոտայում ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ 41-ամյա Հռիփսիմե Դ.-ն:

Անձնական խուզարկությամբ նրա  մոտ հայտնաբերվել է 4.29 գրամ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Երևանում հայտնի բժշկական կենտրոններից մեկում  որպես բուժքույր և հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց և այն իր անձնական օգտագործման համար է: 

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր