211652_close_icon
views-count1207 դիտում article-date 12:49 02-07-2023

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից:

Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: 

Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին:

Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

 

Նմանատիպ նյութեր