211652_close_icon
views-count1073 դիտում article-date 22:15 26-06-2021

Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը՝ հունիսի 27-ին

Հայ Առաքեալական եկեղեցին հունիսի 27-ին կնշի Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը։
 
Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
 
Qahana.am-ը գրում է, որ այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:
 

Նմանատիպ նյութեր