211652_close_icon
views-count53834 դիտում article-date 23:37 01-07-2023

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են կին վարորդների Mini One-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Աննա Հ․-ն իր վարած Mini One մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Երևանի բնակիչ 23-ամյա Գոհար Պ․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աննա Հ․-ն և վերջինիս ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Անահիտ Բ․-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Արտեմ Մակարյանն ու կրտսեր պարեկ Բաբկեն Դանիելյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի և անձնակազմի գծով տեղակալ Դ․ Դավթյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր