211652_close_icon
views-count39530 դիտում article-date 12:45 08-03-2021

Ավտովթար Երևանում. բախվել են Mini Cooper-ը, Mercedes-ն ու Daewoo-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 28 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ռաֆիկ Խ-ի վարած Mini Cooper մակնիշի, 33-ամյա Արտյոմ Հ-ի վարած Daewoo մակնիշի և 22-ամյա Արմեն Բ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտյոմ Հ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 27-ամյա Չինար Գ-ն և 34-ամյա Արմեն Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք , որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր