211652_close_icon
views-count1009 դիտում article-date 20:18 30-06-2023

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարին

Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար  Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է երկրի դիվանգիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը:

Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ:

Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և կառուցողական երկխոսությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր