1362 դիտում
19:14 26-01-2016
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի խարդախության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի խարդախության դեմ պայքարի գրասենյակի (OLAF) «Ա» տնօրինության ղեկավար Պետրա Կնոյերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, ներկայացրել այդ ուղղությամբ կատարված աշխատանքները և անելիքները: Նախարարի տեղակալը վերահաստատել է ցանկալի արդյունքի հասնելու նպատակով ԵՄ բոլոր շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը Պետրա Կնոյերին ներկայացրել է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում մշակված փոփոխությունները, որոնցով ընդլայնվում են ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հարցերի հանձնաժողովի լիազորությունները:
Պետրա Կնոյերն իր հերթին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում փորձով և գիտելիքներով կիսվելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցով ընթացող բանակցությունները վկայում են Հայաստանի հետ Եվրամիության առավել սերտ համագործակցության ձգտման մասին: Պետրա Կնոյերը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներն ու կողմերի սերտ համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում աստիճանաբար բերելու են դրական արդյունքի:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
22:35 11-10-2022
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավարին
1030 դիտում
20:18 30-06-2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
880 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
469 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը