788 դիտում
11:36 26-03-2015
Արևելյան Եվրոպայի օպերատիվ համակարգման հարցերով տարածաշրջանային գրասենյակի տնօրենն ու նրա տեղակալը ՀՀ ոստիկանությունում
Մարտի 24-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Արևելյան Եվրոպայի օպերատիվ համակարգման հարցերով տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, Իտալիայի ազգային ոստիկանության գնդապետ Պաոլո Սարտորիին և նրա տեղակալ, Իտալիայի ազգային ոստիկանության փոխգնդապետ Լորենցո Լեբինիին:
Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը նշեց, որ կարևորում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իտալիայի ազգային ոստիկանության միջև համագործակցությունը, որն իր փաստաթղթային ամրագրումն է ստացել դեռևս 2010 թ. ապրիլի 23-ին Հռոմում կնքված «ՀՀ կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ոստիկանական ոլորտում համագործակցության մասին» Համաձայնագրով: Երկկողմ հարաբերությունները խորացնելու վճռականությունը հավաստվեց նաև 2014 թ. փետրվարի 5-ին կայացած ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ հանդիպման ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սարտորին իր հերթին ներկայացրեց Լորենցո Լեբինիին, ով հանդիսանալով Ինտերպոլի կապի սպա-կցորդ Բուլղարիայում և Վրաստանում, այսուհետ կհամակարգի աշխատանքները նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման, երկու երկրների ոստիկանական կառույցների փոխադարձ միջազգային համագործակցության, ոստիկանության ծառայողների վերապատրաստման վերաբերյալ:
Նույն օրը Իտալիայի Ազգային ոստիկանության պատվիրակությանը ընդունեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Զաքարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համաձայնագրից բխող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես` անդրազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտորեն համագործակցել տեղեկատվության փոխանակման գործում:
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանի մոտ, ով նախ ներկայացրեց վարչության կառուցվաքը և գործառույթները, ապա անդրադարձ կատարեց երկու երկրների միջև ոստիկանական համագործակցությանը հետախուզվողների հայտնաբերման գործում: Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել աշխատանքները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում և հատկապես արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերման գործում:
Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ նաև ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի մոտ, ով ներկայացրեց ոստիկանական եռաստիճան կրթական համակարգը, ծանոթացրեց ակադեմիայի, ուսումնական կենտրոնի և քոլեջի ուսումնական գործընթացներին: Ներկայացվեց նաև միջազգային համագործակցությունը տարբեր ոստիկանական կրթական համալիրների հետ: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին սերտացնել համագործակցությունը ՀՀ ոստիկանության և Իտալիայի Ազգային ոստիկանության ուսումնական հաստատությունների մակարդակով:
Ավարտին պատվիրակությունը շրջայց կատարեց կրթահամալիրի տարածքում, այցելեց գրադարան, մարզասրահներ, լսարաններ, հրաձգարան, նաև ոստիկանության պատմության նորաստեղծ թանգարան:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
20:18 30-06-2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարին
Այս բաժնից
1063 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն
1207 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն