20085 դիտում
22:49 07-11-2024
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Մելիք գյուղում հրդեհ է բռնկվել մի քանի տոննա անասնակերում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում անասնակեր է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կուտակված խոտի դեզում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է սեփականատեր Զավեն Մ.-ն՝ գյուղացիների հետ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն քաղաքացուն պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+