211652_close_icon

Ես հիանում եմ Մբապպեով․ Զիդան

views-count1585 դիտում article-date 22:12 29-06-2023
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ աշխատելու ցանկության մասին։

«Երբ դու մարզիչ ես, և կա նրա պես խաղացող, իհարկե ուզում ես նրան մարզել: Շատ բան կարող է պատահել։ Մի օր դա կարող է տեղի ունենալ: Ամեն դեպքում, ես հիանում եմ նրա արածով»,- Զիդանի խոսքերն է մեջբերում L`Equipe-ը, փոխանցում է Armsport-ը։ 

Զիդանը 2021 թվականից առանց աշխատանքի է։ Մինչև այդ ֆրանսիացի մասնագետը երկու անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը», որի հետ երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Նմանատիպ նյութեր