Դիեգո Սիմեոնե. Ես հիանում եմ մեր թիմով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչում «Մարսելի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):
Տարին տարվա վրա իմ տղաները հիանալի են աշխատում: Մենք շատ մոտ էինք տիտղոսներին, երբ երկու անգամ խաղացինք Չեմպիոնների լիգայում: Բայց այս հաղթանակը ցույց տվեց, որ մենք ավելի ուժեղ ենք դարձել:
Վերջին 8-10 տարիները հիանալի ստացվեցին «Ատլետիկոյի» համար: Սկզբից մենք գտանք անհրաժեշտ տղաների, հետո սեփական խաղացողներին աճեցրեցինք:
Գրիզմանը պետք է շարունակի նույն խաղը ցուցադրել, որն ունի այս տարիներին: Հուսով եմ, նա ուրախ է և կմնա «Ատլետիկոյում», ասել է Սիմեոնեն: