18036 դիտում
22:55 27-09-2017
Լևո՛ն ջան, հիանում ենք քեզանով, կեցցե՛ս. վարչապետի շնորհավորանքը՝ Լևոն Արոնյանին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հիացմունքն է արտահայտել Լևոն Արոնյանի նկատմամբ՝ շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունում նրա հաղթանակի կապակցությամբ:
«2 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր… Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ և ոգեշնչման աղբյուր է երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու ևս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։
Կեցցե՜ս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։
Նմանատիպ նյութեր
2503 դիտում
13:41 16-04-2014
«Իմ ախպերս, ջան, ջան, ջան». տեսանյութ
5575 դիտում
12:45 31-03-2020
Ամուր եղիր, սիրելի Լևոն. Արմեն Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին
Այս բաժնից
487 դիտում
18:44 30-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
388 դիտում
18:20 30-04-2024
ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր