14581 դիտում
16:48 27-06-2023
Արտակարգ դեպք Լոռու մարզում․ Ախթալա քաղաքում ծառը պոկվել և ընկել է ընթացող ավտոմեքենայի վրա․ վարորդին և ուղևորին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքում ծառն ընկել է ճանապարհով ընթացող ավտոմեքենայի վրա և ավտոմեքենայում կան քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, քաղաքացիները տեղի ուժերով Թումանյան փողոցում VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել Լոռու մարզի բնակիչներ՝ վարորդ՝ 70-ամյա Հենրիկ Դ․-ին և ուղևոր՝ 73-ամյա էլմիրա Բ․-ին։
Այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը, ինչից հետո ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջները աշխատում էին, նույն դասակի պարեկներ Դավիթ Նիկողոսյանն ու Դավիթ Մեժլումյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի հեթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ էդիկ Սիմոնյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+