Ինձ զեկուցվել է՝ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, և սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնանք զիջումների․ Փաշինյան
2018 թվականի մայիսից, երբ վարչապետի պաշտոնն ստանձնել եմ, անընդհատ ստացել եմ զեկուցագրեր, ԱԱԾ-ն անընդհատ ահազանգել է պատերազմի հնարավորության մասին: Այս մասին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ ԱԱԾ-ն անգամ հնարավոր պատերազմի ժամկետներ է հնչեցրել։
Վարչապետ նաև մատնանշեց, որ այլ զեկուցագրեր էլ է ստացել։ Նրա խոսքով՝ իրեն նաև զեկուցվել է, որ միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում։
«Ինձ զեկուցվել է, որ պատերազմի մեկնարկի հավանականությունը 30 տոկոս է, և որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնանք անհամաչափ զիջումների»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կոչ է արել ԶՈւ-ին կտրուկ գործողություններ չանեն՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: