10541 դիտում
12:19 04-12-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Էլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրենն ու ընկերը 50 հազար ԱՄՆ դոլար գումարի հետ կապված վիճաբանության ժամանակ հարվածել են քաղաքացուն և հոգեբանական ճնշում գործադրել նրա վրա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նոյեմբերի 21-ին էրեբունի վարչական շրջանում Էլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրեն ոմն Էդգարը և ոմն Գագիկը նախնական համաձայնության գալով Նարեկ Ա․-ի հետ, Երևանի բնակիչ 37-ամյա Արայիկ Ն․-ին և վերջինիս ընկեր Հարություն Խ․-ին հրավիրել են նշված էլ. ցանցի մասնաճյուղ, որտեղ ավտոմեքենաների ներկրումից ձևավորված պարտքի մի մասը՝ 50 հազար ԱՄՆ դոլարը, վերադարձնելու պահանջով Գագիկը հարվածել է Արայիկ Ն․-ին, իսկ էդգարը հոգեբանորեն ճնշել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գագիկը հանդիսանում է Երևանի բնակիչ 45-ամյա Գագիկ Մ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ Էդգարի և Նարեկ Ա․-ի անձերը պարզելու, նրանց և Գագիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
868 դիտում
10:34 05-05-2024
Մակրոնը մտադիր է Սի Ծինփինի Ֆրանսիա այցի ժամանակ ճնշում գործադրել նրա վրա
1275 դիտում
11:01 01-02-2014
ԱՄՆ-ը խնդրել է Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի վրա
Այս բաժնից
1768 դիտում
18:38 02-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (01.12.2024 թ․)