211652_close_icon
views-count805 դիտում article-date 14:01 26-06-2023

Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ Միրզոյանի հետ բանակցությունների

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում նախատեսվում է երկկողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Հաղորդագրությունում նշվում է, որ տեղի կունենա «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հաջորդ փուլը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

Նմանատիպ նյութեր