211652_close_icon
views-count811 դիտում article-date 11:13 30-04-2023

Բայրամովը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է Միրզոյանի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։

Շաբաթ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև։

Նմանատիպ նյութեր