211652_close_icon

Բայրամովը մեկնել է Մոսկվա, որտեղ վաղը նախատեսված է հանդիպում Միրզոյանի հետ

views-count805 դիտում article-date 12:59 18-05-2023
Ադրբեջանական լրատվաիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

«Այցի շրջանակում ուրբաթ օրը՝ մայիսի 19-ին, տեղի կունենա նախարարի հերթական հանդիպումը հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ: Բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագիրն է», - հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո վարչությունը:

Նմանատիպ նյութեր