211652_close_icon
views-count1144 դիտում article-date 11:13 22-06-2023

Չինաստանում ռեստորանում գազի պայթյունից 31 մարդ է զոհվել

Առնվազն 31 մարդ է զոհվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Յինչուան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պայթյունի պատճառ է դարձել հեղուկ գազի արտահոսքը քաղաքի կենտրոնում՝ բնակելի թաղամասում գտնվող խորովածի ռեստորանում, հայտնում է «Սինհուա» պետական ​​լրատվական գործակալությունը։ Ռեստորանի ևս 7 այցելու ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, նրանց օգնություն է ցուցաբերվում։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունիսի 21-ին տեղական ժամանակով ժամը 20.40-ին: Դեպքի վայրից CCTV պետական ​​հեռուստաալիքը ցույց է տվել մի քանի տասնյակ հրշեջների, տան ճակատին մի անցք, որից ծուխ է դուրս եկել, ինչպես նաև կոտրված ապակիներով և շինությունների բեկորներով ցրված փողոց, որտեղ կան այլ ռեստորաններ և բարեր:   

Պայթյունը տեղի է ունեցել Dragon Boat եռօրյա փառատոնի նախօրեին, երբ շատ չինացիներ այցելում են ռեստորաններ և հանդիպում ընկերներին:

Նմանատիպ նյութեր