Լեհաստանում բնակելի շենքում գազի պայթյունից զոհվել է 4 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեհաստանի Պոզնան քաղաքում՝ բնակելի շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն: Պայթյունից փլվել է շենքի մի հատվածը, զոհվել է 4 մարդ: Փլատակների տակ դեռ կարող են լինել մարդիկ, որոնց փորձում են գտնել վարժեցրած շների միջոցով: Երեք հոգու արդեն հաջողվել է փլատակների տակից դուրս բերել:
Պայթյունը տեղի է ունեցել կեսօրից հետո: Շենքի 18 բնակարաններից չորսը վերականգնման ենթակա չեն:
Տուժել է 22 մարդ: Հիվանդանոց տեղափոխվածներից երեքի վիճակը ծանր է:
Իրավապահ մարմինները հայտնել են, որ հետաքննչական գործողությունները կսկսվեն երուշաբթի, երբ փրկարարական աշխատանքներն ավարտվեն:
Շենքի բնակիչներին քաղաքային իշխանությունները տեղավորել են մոտակայքում գտնվող հյուրանոցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Katastrofa w Poznaniu, zawaliła się kamienica. W wyniku katastrofy zginęły cztery osoby, ponad 20 jest rannych. W poniedziałek ma zostać wszczęte śledztwo. pic.twitter.com/8SiClwbvcl
— Fakty RMF FM (@RMF24pl) March 4, 2018