211652_close_icon
views-count45121 դիտում article-date 15:25 20-06-2023

Գյումրիում վրացական համարանիշներով Mercedes-ով վթարի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Գյումրի քաղաքում, Շառլ Ազնավուրի հրապարակում բախվել են Գյումրիի բնակիչներ 37-ամյա Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Թե ով է եղել վթարի մեղավորը՝ պարզվում է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ՀՀ ԱԺ պատգամավոր։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր