Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն
Եվրո-2024-ի ընտրական փուլի (D խումբ) 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Լատվիայի ընտրանուն։
Հայաստանի ազգային թիմը դժվարին հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Հաշիվը բացվել է 35-րդ րոպեին․ Արտակ Դաշյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Նաիր Տիկնիզյանը։
Հյուրերը հավասարեցրել են հաշիվը 67-րդ րոպեին․ Ստյոպա Մկրտչյանից անդրադարձից հետո գնդակը հայտնվել է դարպասում։
Ավելացված ժամանակում Ուգոչուկվու Իվուի հարվածից հետո գնդակը դիպել է մրցակցի ֆուտբոլիստի ձեռքին․ մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված։ 11-մետրանոցը հստակ է իրացրել Տիգրան Բարսեղյանը՝ հաղթանակ պարգևելով Հայաստանի ազգային ընտրանուն։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի ազգային հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ վաստակելով 6 միավոր։