Հայաստանի մինչև Մ-17 հավաքականը խոշոր հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն
Այսօր Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունեցել Խորվաթիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Մեր հավաքականը պարտվել է 0:4 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արամ Դանիելյանի գլխավորությամբ, ևս մեկ ընկերական հանդիպում խորվաթների դեմ կանցկացնի սեպտեմբերի 18-ին: