Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով զիջեց Իտալիայի Մ-17 ընտրանուն
Քիչ առաջ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարի առաջին տուրի` Հայաստան - Իտալիա հանդիպումը, որն ավարտվեց հայ պատանիների խոշոր հաշվով պարտությամբ:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մյուս հանդիպումը կանցկացնի Իսլանդիայի իրենց հասակակիցների հետ: Խաղը կկայանա հոկտեմբերի 17-ին: Երրորդ խմբի մյուս խաղում Իսլանդիայի և Մոլդովայի հավաքականները հաշիվը չեն բացել:
Իտալիա - Հայաստան՝3:0
Գոլեր՝ Կուտրոնե 34՛,65՛, Սկամակա 76՛