47443 դիտում
18:14 18-06-2023
Արտակարգ իրավիճակ Ալավերդիում․ ուժեղ քամու հետևանքով կան փլուզումներ, վնասված շինություններ ու ավտոմեքենաներ․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, ուժեղ քամու հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում ուժեղ քամու հետևանքով շինության տանիքը պոկվել և թափվել է։ Կոտրվել են փայտե ելեկտրասյուներ, արևային կայաններ և վնասվել է նաև ավտոմեքենա։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ալավերդու հրշեջ-փրկարարները, պարեկները։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարգադրությամբ՝ ժամանում են Լոռու մարզպետարանի համապատասխան բաժինների ծառայողները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարենային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2 րդ վաշտի 4 րդ դասակի պարեկները։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները և տեսանյութը՝ քիչ ուշ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+