30053 դիտում
13:18 18-06-2023
Արտակարգ դեպք Երևանում․ Մատենադարանի հարևանությամբ հսկայական ծառի ճյուղերը կոտրվել են, որոնցից մեկը մխրճվել է ավտոմեքենայի մեջ, որում եղել է վարորդը․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում, Մատենադարանի հարևանությամբ ծառի որոշ ճյուղեր կոտրվել և ընկել են ավտոմեքենայի և առևտրի կրպակի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարաները, պարեկներն ու քաղաքացիները սղոցներով մասնատել են ծառը, տանիքի վրայից հեռացրել կոտրված ծառի ճյուղերը։
Ըստ նախնական տեղեկություների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Երջանիկ պատահականությամբ՝ Volkswagen-ի վարորդ Գևորգ Զաքարյանը չի տուժել, երբ ավտոմեքենայով մոտեցել է Մաշտոցի թիվ 25 շենքի մոտ և այդ ժամանակ ծառի ճյուղը կոտրվել և մխրճվել է դիմակու մեջ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր ասում էին, որ բնակվում են նշված վայրում, բողոքում էին, որ բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, որպեսզի իրենցից վտանգ ներկայացնող ծառերն էտվեն կամ հեռացվեն, մատնացույց էին անում նաև մի քանի հսկայական բարդիներ, որոնք ամեն պահի, հնարավոր է՝ տապալվեն, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից չեն աջակցում իրենց։ Ու երևի թե՝ սպասում են, որ մի օր վտանգավոր ծառերի տապալման հետևանքով մարդիկ տուժեն, այդ ժամանակ, գուցե՝ բարեհաճեն մի բան անեն։ Բայց այդ դեպքում, հաստատ՝ ուշ կլինի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+