211652_close_icon
views-count34331 դիտում article-date 17:37 17-06-2023

Ձորաղբյուրում Lexus-ով վթարի է ենթարկվել կրթության և գիտության բնագավառում դեռ խորհրդային տարիներից հայտնի, մեծ վաստակ ունեցող նախկին պաշտոնյան․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 7-րդ թաղամասի տներից մեկի մոտ ավտոմեքենան բախվել է պատին և կա զոհ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյան, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարոն Բարսեղյանն ու Կարեն Սախոյանը։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական խումբը՝ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Ա․ Պապյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 76-ամյա Վահե Թոփալյանն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը հանրությանը հայտնի կրթական համակարգի փորձառու մասնագետներից էր, երկար տարիներ աշխատել է ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում, ՀԽՍՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ և թե՛ աշխատանքային կոլետիվում, թե՛ հանրության մոտ գնահատվում էր մարդկային բարձր հատկանիշներով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝  Lexus մակնիշի ավտոմեքենան վարելիս ըստ նախնական տեղեկությունների Վ․ Թոփալյանի ինքնազգաղությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնտաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր