211652_close_icon
views-count73089 դիտում article-date 22:32 16-06-2023

Արարատի մարզի դդմաշենցի ոստիկանապետը, ով հայտնի է որպես «դդումագետ», չի բարեհաճում ժամանել դեպքի վայրեր անգամ առանձնապես ծանր հանցանքի ու մահվան ելքով պատահարների դեպքում

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ով ավելի շատ հայտնի է «Դդմաշենցի Սարիբեկ» մականվամբ, երբ Արարատի մարզում հանցագործություններ են տեղի ունենում, այդ թվում առանձնապես ծանր, մահվան ելքով ավտովթարներ, վրաերթեր, անգամ ծեծկռտուքներ, չի բարեհաճում ժամանել դեպքի վայր և իրեն թվում է, որ եթե նշանակվել է մարզի ոստիկանապետ, ապա օպերատիվ իրավիճակին պետք է հետևի Տիկտոկ կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով։

Վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործություններին, եթե դեպքի վայր են ժամանել տարածքային բաժինների ոստիկանապետերն ու օրվա պատասխանատուները, ապա «դդմաշենցի Սարիբեկը» որոշ դեպքերի մասին տեղեկացել է ժամեր անց։

Եթե նախկինում մարզային ոստիկանապետերը ամենաթեթև հանցագործությունների ժամանակ ժամանում էին դեպքի վայր, ապա հիմա մարզում պատկերը բոլորովին այլ է․ ուզում է իրար սպանեն, ուզում է իրար վրա կրակեն, միևնույն է, մարզի ոստիկանապետը ասես ջայլամի կեցվածք ընդունած լինի։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նրա՝ դեպքի վայր չգալու հանգամանքը կապվում է այն բանի հետ, որ առաջիկայում պետք է լուծարվեն ոստիկանության մարզային վարչությունները ու երևի մեծն դդմաշենցին ունի մտավախություն, որ ինքը մնալու է անգործ և իր հարազատ Դդմաշեն գյուղում զբաղվելու է դդում աճեցնելով։

SHAMSHYAN.com-ն առաջիկայում կներկայացնի մի շարք նյութեր Արարատի մարզում տեղի ունեցած ու չբացահայտված հանցագործությունների մասին, որի պատասխանատուն մարզի թիվ մեկ ոստիկանն է, տվյալ դեպքում՝ մեծն «Դդմաշենցի Սարիբեկը»։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր