«Երեւանի էլեկտրատրանսպորտ»-ը 15 նոր տրոլեյբուս կբերի. Ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ»-ի կողմից Երեւանի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 15 տրոլեյբուսներով։
Նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+2 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով (հպակային ցանցից դուրս`առնվազն 60կմ ընթացք, 60կմ/ժ առավելագույն արագություն), սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված թվով 15 անռելս տրոլեյբուսներ, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 5 երթուղիները համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։
Տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացումը կբեռնաթափի նաև հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ իրականացնելով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով։
Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում տրոլեյբուսների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 196 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 311․8 մլն դրամ:
Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱԷՍ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ԱԷՍ ԹՐԵՅԴ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ՊՎՔ պրոֆիլների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում, իսկ մնացած մասը արտահանել Վրաստան։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 922 մլն դրամ: