4186 դիտում
14:16 15-06-2023
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Դավիթաշեն բնակավայրի անասնագոմի տանիքում առաջացած կրակի դեմ պայքարել են հրշեջներն ու գյուղացիները․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Դավիթաշեն բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 ջրատար։
Մինչ հրշեջների ժամանումը, նշված փողոցի 1-ին տան հարևանությամբ գտնվող անասնագոմի տանիքում առաջացած կրակի դեմ պայքարել են տան տերերն ու գյուղացիները։ Ապա ժամանած հրշեջները մեկուսացրել ու մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու կրտսեր պարեկ Մերի Քեշիշյանը։
Պարեկները ոչ միայն օգնել են հրշեջ-փրկարարներին ու գյուղացիներին, այլև սահմանազատել են տարածքը։
Պարեկային ծառայությունը պարզում է տան տիրոջ ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)