211652_close_icon
views-count37067 դիտում article-date 17:40 11-07-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Խորենացու փողոցում՝ «ՎԱՍ» սուպերմարկետի և բնակելի շենքի տանիքում առաջացած կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ. հայտարարվել է «ԲԻՍ 1», պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խորենացի 6 փողոցում գտնվող «ՎԱՍ» սուպերմարկետի և բնակելի տների տանիքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Ալեքսան Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանը, Էդիկ Առաքելյանը, Գեղամ Բաբայանն ու Ավետիք Պետրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր  քաղաքացիները մեքենաները չկայանեն, որ հրշեջները առանց խոչընդոտի կարողանան աշխատեն:

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:

Տեղում են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, վիրավորներին օգնություն ցուցաբերեն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր