211652_close_icon
views-count27999 դիտում article-date 09:53 15-06-2023

Հրազդանի կիրճում 44-ամյա վարորդը Kia Sorento-ով կողաշրջված հայտնվել է ձորակում, բախվելով ծառին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Հարություն Ղամբարյանը Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, Դավիթաշենի կամրջից դեպքի Կիևյան կամուրջ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և սահել դեպի ձորակը, ապա բախվել ծառին։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։ 

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր