211652_close_icon
views-count23300 դիտում article-date 18:17 01-02-2022

Ավտովթար Կոտայքի մարզում. 50–ամյա վարորդը, Kia Sorento-ով մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20–ի սահմաններում  50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento  մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել,  հայտնելով, որ ինքը չի տուժել:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր