853 դիտում
17:28 13-06-2023
Գրիգոր Մինասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Նախարարը, կորևորելով ԵԽ հետ համագործակցությունը, նշել է, որ ԵԽ-ի հիմնասյուները հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը հեղափոխությունից հետո Կառավարության կողմից հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային և բացարձակ ուղնիշներ:
Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել 2020-2022թթ. ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, Լաչինի միջանցքի շրջափակման և տարածաշրջանային իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ տիկին Պեյչինովիչի կողմից արված հայտարարությունների համար:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵԽ 2019-2022թթ․ գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է եղել Կառավարության բարեփոխումների լայնածավալ օրակարգում և ըստ էության անդրադարձել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին: Միաժամանակ, նախարարը կարևորվել է ՀՀ-ԵԽ նոր 2023-2026թթ. գործողությունների ծրագրով համատեղ շարունակական աշխատանքների իրականացումն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները, ՄԻԵԴ վճիռների կատարումը, քրեակատարողական և պրոբացիոն
համակարգերի բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները և այլն:
Կողմերը քննարկել են նաև Արդարադատության նախարարության և ԵԽ մարմինների ու կոմիտեների հետ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես, քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում: Հատուկ անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին:
Տիկին Պեյչինովիչը բարձր է գնահատել Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների լույսի ներքո կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ինչի արդյունքում Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից:
Քննարկել են նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցությունը:
Նախանշվել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, ինչպես նաև ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները։

Նմանատիպ նյութեր
667 դիտում
14:25 02-02-2023
Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները
Այս բաժնից
994 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
682 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը
1972 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում