211652_close_icon

Հայաստանն ու Հունգարիան ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու կարևորությունը

views-count787 դիտում article-date 11:24 13-06-2023
Հունգարիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 12-ին հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Քրիստինա Մարֆիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, Քրիստինա Մարֆին շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքի մեջ։

Կողմերն անդրադարձել են  երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին, ընդգծել են Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Նմանատիպ նյութեր