Դեսպան Վահագն Աթաբեկյանը և Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրին ընդգծել են հայ-լիբանանյան ջերմ կապերն առավել հարստացնելու կարևորությունը
Հունվարի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի (Ghattas Khoury) հետ:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը, ընգծվեց միջմշակութային երկխոսության միջոցով հայ-լիբանանյան ջերմ կապերն առավել հարստացնելու կարևորությունը:
Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի երկամյա նախագահագությանը և այդ շրջանակներում համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների հեռանկարներին։