211652_close_icon
views-count1318 դիտում article-date 10:42 12-06-2023

Կիմ Չեն Ընը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին

ԿԺԴՀ-ն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում իմպերիալիստների դեմ իրենց ինքնիշխանությունն ու ապագան պաշտպանող Ռուսաստանի ժողովրդին և մաղթում բարգավաճում և հաղթանակ։ Այս մասին ասված է Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագրում, որը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ուղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Ընկեր Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ այսօր ռուս ժողովրդի պայքարը աճող սպառնալիքի և թշնամական ուժերի դեմ, որոնք փորձում են խաթարել երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և խաղաղ կյանքը, մտնում է նոր կրիտիկական փուլ։

Ընկեր Կիմ Չեն Ընը նշել է, որ մեր ժողովուրդն իր ամբողջական աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Ռուսաստանի ժողովրդին, որը ձգտում է իրականացնել Ռուսաստանի ինքնիշխան իրավունքների և զարգացման շահերի պաշտպանության սուրբ գործն ընդդեմ իմպերիալիստների կամայականության»,- հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
 

Նմանատիպ նյութեր