Կիմ Չեն Ընը հայտնել է առաջիկայում իր երկրում միջուկային ուժերի ձևավորման ավարտի մասին
Հյուսիսային Կորեան մոտ է առաջիկայում միջուկային ուժերի ստեղծման գործընթացի ավարտին։ Նման հայտարարություն է արել Հյս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ում խոսքը մեջբերել է Ronhap գործակալությունը։
«Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը մոտ է միջուկային ուժերի ձևավորման նպատակի իրականացմանը»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Կին Չեն Ընը օրեր առաջ «Խվասոն-12» բալիստիկ հրթիռի արձակման ժամանակ նաև դիտողություններ է արել։