11743 դիտում
15:31 15-08-2017
Կիմ Չեն Ընը «փոշմանել է». նա չի հրթիռակոծի Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշում է կայացրել հետաձգել խաղաղօվկիանսյան Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծելու իր մտադրությունը։ Այդ մասին հայտնել է Հյս. Կորեայի կենտրոնական հեռահաղորդագրային գործակալությունը։
Պատճառը Հրվ. Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հայտարարությունն է այն մասին, որ Սեուլը ամեն գնով կկանխի Փհենյանի կողմից միջուկային պատերազմի հրահրումը։
«Կին Չեն Ընը ասել է, որ եթե հարավկորեացիները Կորեական թերակղզումժ մոտակայքում շարունակեն իրենց չափազանց վտանգավոր ու անմիտ գործողությունները, ապա Հյուսիսային Կորեան կարևոր որոշում կկայացնի, ինչպես արդեն հայտարարվել էր»,-հայտնել է գործակալությունը։
Հիշեցնենք, որ Փհենյանը սպառնացել է Գուամ կղզու ուղղությամբ արձակել «Խվասոն-12» բալիստիկ հրթիռներ, ինչին հետևել է ամերիկյան իշխանությունների պատասխանը, որ դրանից հտո երկրի երեսից կջնջվի Հյուսիսային Կորեան։
Նմանատիպ նյութեր
2119 դիտում
12:22 28-02-2019
Թրամփը և Կիմ Չեն Ընը համաձայնության չեն հասել Հանոյի գագաթնաժողովում. Սպիտակ տուն
18939 դիտում
13:10 14-09-2017
Կիմ Չեն Ընը խոստանում է «խորտակել Ճապոնիան» և «մոխրի վերածել ԱՄՆ-ն»
6144 դիտում
12:05 16-09-2017
Կիմ Չեն Ընը հայտնել է առաջիկայում իր երկրում միջուկային ուժերի ձևավորման ավարտի մասին
Այս բաժնից
1270 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2008 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1129 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին